Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Մեդիտացիան պաշտպանում է գրիպից եւ մրսածությունից

Մեդիտացիան պաշտպանում է գրիպից եւ մրսածությունից

Վիիսկոնսին Մեդիսոնի համալսարանի գիտնականները սենսացիոն եզրակացության են եկել. նրանք պնդում են, որ մեդիտացիան եւ պարզ ֆիզիկական վարժություններն ունակ են օգնել գրիպն ու մրսածությունը կանխելու հարցում:

 

Նման եզրակացության գիտնականները հանգել են հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 149 մարդ: Բոլոր կամավորներին բաժանել են 3 խմբի:

 

Առաջին խմբի անդամները պետք է 8 շաբաթ շարունակ զբաղվեին մեդիտացիայով, երկրորդ խմբի անդամները ամեն օր վազքով են զբաղվել, իսկ երրորդ խմբի անդամները՝ որեւէ ֆիզիկական վարժություն չեն կատարել, հաղորդում է Independent-news-ը:

 

Փորձագետները վերահսկել են հետազոտության մասնակիցների առողջական վիճակը սեպտեմբեր-մայիս ժամանակահատվածում: Պարզվել է, որ առաջին եւ երկրորդ խմբերում ընդգրկվածների շարքում գրիպի եւ մրսածության սիմպտոմները համապատասխանաբար 76 եւ 48 տոկոսով ավելի քիչ են եղել, քան երրորդ խմբի ներկայացուցիչների մոտ:

 

Բացի այդ, մեդիտացիան նպաստել է մրսածության հիվանդությունների տեւողության կրճատմանը եւ շտապ առողջացմանը:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ